Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրից մինչև Բագրատաշեն հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղին է՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման:

2018թ-ի հունիսի 30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է: