Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորները 65-ն են: Այդ մասին հաղորդում է «El Tiempo» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ` Կոլումբիայի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է հանցագործի անունը` Խոսե Ալդեմար Ռոհաս Ռոդրիգես:

Հիշեցնենք, որ հինգշաբթի պայթուցիկով բեռնված ավտոմեքենան բախվել է Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայի շենքի պատին և պայթել, որից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ և ուղղաթիռներ:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որը մեկնել էր երկրի արևմտյան շրջաններ, դադարեցրել է այցը և վերադարձել մայրաքաղաք՝ անձամբ վերահսկելու ոստիկանական գործողությունները: