Արխիվ - 18 Հունվար 2019

YouTube-ն արգելել է կապած աչքերով ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնումը

YouTube-ն արգելել է կապած աչքերով ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնումը

Աշխարհում ամենահայտնի տեսահոսթինգ YouTube-ը հայտարարել է ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնման արգելքի մասին, որոնցում մարդիկ կապած աչքերով տարաբնույթ գործողություններ են կատարում: Ֆլեշմոբը մեկնարկել էր Netflix ընկերության արտադրած Bird Box ֆիլմի թողարկումից հետո: Ֆիլմում գործողությունները…

ՄԻԵԴ-ի հերթական դատավճիռը Թուրքիայի դեմ

ՄԻԵԴ-ի հերթական դատավճիռը Թուրքիայի դեմ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Շանլըուրֆա (Ուրֆա-Եդեսիա) քաղաքից պատգամավոր ընտրված Օսման Բայդեմիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է դատն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ 2006թ-ին քիմիական զենքի կիրառման արդյունքում Թուրքիայի կողմից…

Հայերեն Վիքիպեդիան հատել է 250 000 հոդվածի սահմանը

Հայերեն Վիքիպեդիան հատել է 250 000 հոդվածի սահմանը

Վիքիպեդիան բազմալեզու ազատ հանրագիտարան է, որի հայերեն բովանդակությունն ստեղծվում է վստահելի աղբյուրների միջոցով: «Արցախպրեսս»-ի թղթակցի հետ զրույցում «Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա…

ՄԱԿ-ը ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը

ՄԱԿ-ը ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին…

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի…

Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր քրեական գործ

Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018թ-ի հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական…

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը նույնպես մերժեց

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը նույնպես մերժեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ևս: Այս մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ երեկ Գրիգորյանի պաշտպանները նրա խափանման միջոցի հարցը քննող դատավորին երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն…

Քաղաքացիները պետք է տուրք վճարեն՝ ընտանի կենդանիներ պահելու համար

Քաղաքացիները պետք է տուրք վճարեն՝ ընտանի կենդանիներ պահելու համար

Ընտանի կենդանի պահող ընտանիքներն այս օրերին նամակ են ստանում իրենց վարչական շրջանի ղեկավարությունից, որ այսուհետ Երևանի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու օրացուցային տարվա թույլտվության համար պետք է վճարեն տեղական տուրք։ Նրանք յուրաքանչյուր տնային կենդանու համար պետք է վճարեն 5 000 դրամ։…

ԵՊՀ-ում լուծարքներն ընթանալու են երկու փուլով

ԵՊՀ-ում լուծարքներն ընթանալու են երկու փուլով

2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից: Համալսարանից հայտնում են, որ ԵՊՀ-ում առկա ուսուցման համակարգի սովորողների համար առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացվում է հունվարի 8-ից…

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում, կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել: 2019թ-ի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 1312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝…

Գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ

Գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ

Երևանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից…

Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը

Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի…

Նիկոլ Փաշինյան. «Մի ուղիղ եթեր պարտք եմ»

Նիկոլ Փաշինյան. «Մի ուղիղ եթեր պարտք եմ»

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր աշխատասենյակից ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ։ Մինչ նա խոսում էր, սոցցանցի օգտատերերին տարօրինակ ձայներ էին հասնում։ «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ՝ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք»,- ավելի…

«21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու». ՀՀ նախագահ

«21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու». ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։ Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում…

Կոլումբիայում եռօրյա սուգ Է հայտարարվել

Կոլումբիայում եռօրյա սուգ Է հայտարարվել

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ Է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին նա հայտարարել Է ազգին հղած ուղերձում: «Ահաբեկչական գործողության պահից մենք ամբողջ անհրաժեշտ օգնությունն են ցույց տալիս զոհվածների…

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ, միջադեպը տեղի է ունեցել Ամուրի Կոմսոմոլսկում: Ինքնաթիռներն անհետացել են ռադարների էկրանից թռիչքի ժամանակ: Դրանք բախվել են օդում: Սու-34-ներից մեկն ընկել է ծովը, երկրորդի մասին տեղեկություն չի հաղորդվում: Օդաչուներն ինքնանետվել են և…

Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում

Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19։30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության…

Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, հերթագրման համակարգ է ստեղծվում

Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, հերթագրման համակարգ է ստեղծվում

Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, մայրաքաղաքի առաջնային խնդիրներից…

Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել

Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել

Թալիշում 2017թ-ին զոհված Կարեն Դանիելյանի մայրը Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել։ Տղաներից մեկին ավագ որդու անունով է կոչել, մյուսին՝ Նարեկ։ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Աբրահամյանը Պանորամա-ի հետ զրույցում հայտնեց,…

Տեղի է ունեցել ալյուրի ձեռքբերման գնի բարձրացում

Տեղի է ունեցել ալյուրի ձեռքբերման գնի բարձրացում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը: Մասնավորապես, 2018թ-ի դեկտեմբերին՝ 2018թ-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել…

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկար դադարից հետո գործադիր մարմնի նիստ է հրավիրել։ Նիստը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 18։00-ին, հայտնում է Aysor.am-ը: ԳՄ նիստը կվարի կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կանի Վենեսուելայում կարգ ու կանոնը և ժողովրդավարությունը վերականգնելու համար

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կանի Վենեսուելայում կարգ ու կանոնը և ժողովրդավարությունը վերականգնելու համար

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ Վենեսուելայում «կարգ ու կանոնը և ժողովրդավարությունը վերականգնելու» համար, մինչդեռ նրա արտգործնախարարը հանդիպել է վենեսուելական ընդդիմության ղեկավարների հետ, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Բոլսոնարոյի կառավարությունը…

Երևանի քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում ծառերի վրա

Երևանի քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում ծառերի վրա

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են…

Դոնալդ Թրամփը ստիպել է չեղարկել Փելոսիի այցը Աֆղանստան

Դոնալդ Թրամփը ստիպել է չեղարկել Փելոսիի այցը Աֆղանստան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է չեղարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստան՝ հղում անելով ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի ֆինանսավորմանը։ Երեկ երեկոյան Փելոսիին ուղղված նամակում Թրամփը գրել է, որ չի ընդունում ռազմական…

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր ժամը 09։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է (մառախուղ է), իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա…

LG-ի G8 սմարթֆոնը կցվող 2-րդ էկրան կունենա

LG-ի G8 սմարթֆոնը կցվող 2-րդ էկրան կունենա

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերության հաջորդ՝ G8 սմարթֆոնը համալրված կլինի 2-րդ էկրանով։ Աղբյուրը նկատում է, որ ի տարբերություն Samsung-ի ճկվող և LG Signature OLED TV R-ի՝ գլանակի պես փաթաթվող էկրանների, այս մեկը պատյանի պես կկցվի հեռախոսին: Այն նախատեսված կլինի սմարթֆոնի հիմնական էկրանի չափը մեծացնելու…

ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճերի կազմակերպման հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքները` 2020թ-ի ընտրություններին ընդառաջ: Գլխավոր խնդիրը բանավեճերի անցկացման տեղի ընտրությունն է: Այս մասին հայտարարեց Election Central պորտալը: Հանձնաժողովը, որում ընդգրկված են…

«2022թ-ի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում». ՖԻՖԱ-ի նախագահ

«2022թ-ի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում». ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2022թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում, հաղորդում է TASS-ը: Մարաքեշում կայացած ՖԻՖԱ-ի գագաթաժնողովի ժամանակ Ինֆանտինոն նշել է, որ մասնակից երկրների թվի ավելացման դեպքում Առաջնությունը ստիպված կլինեն ընդունել նաև այլ…

Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը

Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը

Նիդեռլանդների Դրենտ քաղաքում գտնվող Վինսենտ Վան Գոգի տուն թանգարանում է հայտնվել նկարչի անհայտ կտավներից մեկը, որը կարող է արժենալ մի քանի տասնյակ միլիոն եվրո: Այդ մասին հայտարարել է տեղական RTV Drenthe հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ`նկարը թանգարանին է փոխանցել Հաագայի 92-ամյա բնակիչներից մեկը:…

Կոլումբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Կոլումբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորները 65-ն են: Այդ մասին հաղորդում է «El Tiempo» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ` Կոլումբիայի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է հանցագործի…

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան ոչնչացրել է սիրիական մզկիթում տեղակայված ԻՊ-ի հրամանատարական շտաբը

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան ոչնչացրել է սիրիական մզկիթում տեղակայված ԻՊ-ի հրամանատարական շտաբը

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող մզկիթներից մեկի ուղղությամբ` ոչնչացնելով այնտեղ տեղակայված «Իսլամական պետության» հրամանատարական շտաբը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Գործակալությունը հայտնել է, որ զինյալները գտնվել են Ալ-Սաֆաֆիա գյուղի…

Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը

Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն հարց տալ փորձող և զուգահեռ նկարահանող տղամարդու ձեռքից գցել է սմարթֆոնը: Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հրապարակվել է բլոգեր Անատոլի Շարին: Նա չի նշել, թե որ քաղաքում է տեղի ունեցել դեպքը: Տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն, շրջապատված թիկնապահներով, փողոցում…

Միկրոավտոբուսի վարորդին արտաքսել են Ռուսաստանից` Սիրիայի զինյալների ճամբար այցելելու համար

Միկրոավտոբուսի վարորդին արտաքսել են Ռուսաստանից` Սիրիայի զինյալների ճամբար այցելելու համար

Ռոստով քաղաքում բնակվող միկրոավտոբուսի վարորդ Մախսուդբեկ Իմինժանովին արտաքսել են Ռուսաստանից` զինյալների ճամբարում ուսանելու համար: Որոշումը կայացրել է Ռոստովի Պերվոմայսկի շրջանի դատարանը: Այդ մասին հաղորդել է Privet-Rostov-ը` հղում անելով տարածաշրջանի ազգային անվտանգության ծառայությանը: Աղբյուրի փոխանցմամբ`…

Երևանում հարձակվել են Բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել և վնասել նրա ավտոմեքենան

Երևանում հարձակվել են Բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել և վնասել նրա ավտոմեքենան

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող…

Լիբիայում զինված բախումների հետևանքով 10 մարդ է զոհվել

Լիբիայում զինված բախումների հետևանքով 10 մարդ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն ընթացող զինված հակամարտության հետևանքով 10 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Ալ-Wasat պորտալը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: «Տրիպոլիի հարավում չորեքշաբթի առավոտյան սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը…

«Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը». Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին

«Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը». Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին

ՀՀԿ Գործադիր մարմինի անդամ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշմանը: Նա, մասնավորապես, գրել է. «Էդմոն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ այո, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները…

Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 97-ամյա ամուսինը ավտովթարի է ենթարկվել

Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 97-ամյա ամուսինը ավտովթարի է ենթարկվել

Էդինբուրգի դուքսը հինգշաբթի մեքենայով վթարի է ենթարկվել Նորֆոլկի Սենդրինգհեմ կալվածքի մոտակայքում: Ինչպես հայտնում է The Guardian-ը, վթարի պահին, ղեկին հենց 97-ամյա արքայազն Ֆիլիպն է եղել: Ականատեսները լրատվամիջոցներին հայտնել են, որ արքայազն Ֆիլիպի Range Rover-ը ճանապարհից դուրս գալուց հետո կողաշրջվել…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-15։00 - Արամի փ. 64, 82, 84 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,…