Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերության հաջորդ՝ G8 սմարթֆոնը համալրված կլինի 2-րդ էկրանով։

Աղբյուրը նկատում է, որ ի տարբերություն Samsung-ի ճկվող և LG Signature OLED TV R-ի՝ գլանակի պես փաթաթվող էկրանների, այս մեկը պատյանի պես կկցվի հեռախոսին:

Այն նախատեսված կլինի սմարթֆոնի հիմնական էկրանի չափը մեծացնելու համար:

Առայժմ պարզ չէ՝ ինչ սկզբունքով է երկրորդ էկրանն աշխատելու և արդյոք այն վաճառվելու է նոր հեռախոսի հետ, թե առանձին:

Սպասվում է, որ նորույթը ներկայացվելու է հաջորդ ամիս Բարսելոնայում մեկնարկելիք Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակում: