Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ, միջադեպը տեղի է ունեցել Ամուրի Կոմսոմոլսկում:

Ինքնաթիռներն անհետացել են ռադարների էկրանից թռիչքի ժամանակ: Դրանք բախվել են օդում: Սու-34-ներից մեկն ընկել է ծովը, երկրորդի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Օդաչուներն ինքնանետվել են և ողջ են:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: