Եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում, կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել: 2019թ-ի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 1312 դեպք, որից 3-ը մահվան ելքով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: