Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն հարց տալ փորձող և զուգահեռ նկարահանող տղամարդու ձեռքից գցել է սմարթֆոնը:

Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հրապարակվել է բլոգեր Անատոլի Շարին: Նա չի նշել, թե որ քաղաքում է տեղի ունեցել դեպքը:

Տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն, շրջապատված թիկնապահներով, փողոցում սելֆի է անում ուկրաինացիների հետ: Այդ պահին նախագահին է մոտենում մի տղամարդ և փորձում հարց ուղղել նրան` միաժամանակ հեռախոսով նկարահանելով Պորոշենկոյին: Վերջինս ոչ միայն չի պատասխանում հարցին, այլև հեռախոսը գցում է ուկրաինացու ձեռքից:

Միջադեպից հետո ոստիկանները փորձել են պարզել տղամարդու ինքնությունը, ով ներկայացել է որպես Ալեքսեյ Վրոնսկի: Ստուգվել է նաև նրա հեռախոսը, որում ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, իրավապահներն ուկրաինացուն սադրիչ են անվանել: