Ընտանի կենդանի պահող ընտանիքներն այս օրերին նամակ են ստանում իրենց վարչական շրջանի ղեկավարությունից, որ այսուհետ Երևանի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու օրացուցային տարվա թույլտվության համար պետք է վճարեն տեղական տուրք։ Նրանք յուրաքանչյուր տնային կենդանու համար պետք է վճարեն 5 000 դրամ։

Քաղաքապետարանը զգուշացրել է՝ տվյալ նամակը ստանալուց հետո, եթե անձը չվճարի այդ տուրքը, կենթարկվի վարչական պատասխանատվության՝ 5 000-ից մինչև 10 000 դրամի չափով։

Այս հայտարարությունն արդեն ընտանի կենդանի պահող քաղաքացիների շրջանում բողոքի պատճառ է դարձել։ Նրանք պատրաստվում են հունվարի 21-ին բողոքի ակցիա իրականացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց։