Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ նա իր թեկնածությունը կառաջադրի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար, ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

«Այսօր ես կլքեմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ղեկավարի պաշտոնը»,- պատգամավորներին դիմել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ 2016-2018թթ. Յըլդըրըմը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, սակայն անցած տարվա հուլիսին երկրի նախագահական կառավարման անցումից հետո ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի ամենամտերիմ քաղաքական գործիչներից է համարվում: