Արխիվ - 19 Փետրվար 2019

Արցախում «օդային տագնապ» թեմայով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Արցախում «օդային տագնապ» թեմայով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Փետրվարի 20-ին Արցախում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով: Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների…

Մահացել է լուսանկարիչ և ոճաբան Կարլ Լագերֆելդը

Մահացել է լուսանկարիչ և ոճաբան Կարլ Լագերֆելդը

Ֆրանսիայում 85 տարեկանում մահացել է նորաձևության լեգենդ Կարլ Լագերֆելդը: «Բարձր նորաձևության վարպետ, լուսանկարիչ և ոճաբան Լագերֆելդը թույլ էր զգում իրեն վերջին շաբաթներին: Իր կոստյումներով և սև ակնոցով հայտնի Լագերֆելդը 1983թ-ից ի վեր Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենն էր»,- գրել…

Օդեսա-Երևան-Օդեսա թռիչքներ կիրականացվեն

Օդեսա-Երևան-Օդեսա թռիչքներ կիրականացվեն

Ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան: Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019թ-ի մայիսի 20-ից, ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Թռիչքները կիրականացվեն Boeing 737 400 ինքնաթիռներով: Օդեսայից ինքնաթիռը կուղևորվի դեպի Երևան երկուշաբթի օրերին ժամը…

ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու

ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու

Սլովակիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Ես մտադիր եմ այցելել Բաքու և Երևան մարտի…

Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում

Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում

Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է 3-րդը և իր տեղը զբաղեցրել պատվո պատվանդանի վրա: Միջին տարածությունների…

«2018թ-ին առողջապահության ոլորտը 2017թ-ի համեմատ աճել է 25.7%-ով»․ Արսեն Թորոսյան

«2018թ-ին առողջապահության ոլորտը 2017թ-ի համեմատ աճել է 25.7%-ով»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018թ․-ին առողջապահության ոլորտը 2017թ․-ի համեմատ աճել է 25.7%-ով, ինչը նշանակում է, որ մոտավորապես այդքանով կրճատվել է ստվերային շրջանառությունը մեր ոլորտում, ինչպես նաև ավելացել են շրջանառու միջոցները բնակիչների մոտ և նրանք…

Մասիսի քաղաքապետի մեղադրականը դատարանում է. Անկարգությունների մեջ 11 անձ է մեղադրվում

Մասիսի քաղաքապետի մեղադրականը դատարանում է. Անկարգությունների մեջ 11 անձ է մեղադրվում

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018թ-ի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Կոմիտեի լրատվական ծառայության…

Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային…

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ…

Բացահայտվել է 109 մլն դրամից ավելի յուրացման դեպք

Բացահայտվել է 109 մլն դրամից ավելի յուրացման դեպք

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի…

Խնդիրներ, որոնց բախվում են կանայք Հայաստանում (տեսանյութ)

Խնդիրներ, որոնց բախվում են կանայք Հայաստանում (տեսանյութ)

ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ, որում խոսվում է այն խնդիրների մասին, որոնց հանդիպում են կանայք՝ Հայաստանում։ «Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը…

Թատրոնի և կինոյի ինստիտուտում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը

Թատրոնի և կինոյի ինստիտուտում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը

Կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ-ից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական…

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահը

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահը

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Ջելալ Ադանը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը: Հայտնի է, որ Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի՝ արդեն…

Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Բոլոր ուղևորները և աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են Հռոմի Չամպինո օդանավակայանից՝ հրդեհի պատճառով: Ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է News.am-ը։

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 18-ին՝ ադրբեջանական ժամանակով ժամը 23:16-ի սահմաններում, Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդմանը հղումով: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ…

Մահացել Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակ Ուոլես Բրոքերը

Մահացել Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակ Ուոլես Բրոքերը

Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել Է երկրաբան և կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիական համալսարանի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ գիտնականը մահացել Է փետրվարի…

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը կդառնար 55 տարեկան (տեսանյութ)

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը կդառնար 55 տարեկան (տեսանյութ)

Շահումյանից հետո Արցախիի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում: Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թ-ի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից…

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը․ «Հնարավորություն չենք ունեցել կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգերը»

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը․ «Հնարավորություն չենք ունեցել կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգերը»

2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական…

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է $18.5 մլն։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը: «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում…

Իսրայելի ռազմական ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Իսրայելի ռազմական ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Իսրայելի ռազմական Aeronautics Defense Systems ընկերությունն իր արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց հայտարարել է, որ հաղթող է ճանաչվել և բազմամիլիոնանոց պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ըստ ընկերության հայտարարության, 13 մլն դոլարի 2-ամյա պայմանագրով նախատեսվում է նորոգել Ադրբեջանին…

«Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած ԲԿ-ն չէ, Թորոսյանն էլ սեփական ԲԿ չունի»․ ԱՆ

«Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած ԲԿ-ն չէ, Թորոսյանն էլ սեփական ԲԿ չունի»․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է լուրերը, որ «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած բժշկական կենտրոնն է: «Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում…

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակն է

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակն է

Փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Մեծն բանաստեղծի հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Ավետիք Իսահակյանի բնութագրմամբ «Թումանյանը եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների…

Արամ Առաջինը ժամանել է Հայաստան

Արամ Առաջինը ժամանել է Հայաստան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 19-ի առավոտյան մեկնել է Հայաստան, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։ Արամ Առաջինը Հայաստանում կմնա 3 օր։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

«Ռոբերտ Քոչարյանի որդին գնել է «Կոնգրես» հյուրանոցը յուրացված գումարներով»․ ԱԱԾ

«Ռոբերտ Քոչարյանի որդին գնել է «Կոնգրես» հյուրանոցը յուրացված գումարներով»․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԱԾ…

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է նոր նշանակում։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գեմաֆին Գասպարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ նա իր թեկնածությունը կառաջադրի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար, ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: «Այսօր ես կլքեմ Թուրքիայի…

«Ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի». Ալեքսանդր Լապշին

«Ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի». Ալեքսանդր Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանգամայն ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որը սահմանակից է Իրանին: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ երկայնքով և սա, թերևս, իմ ամենավառ ճանապարհորդությունն է վերջին մեկ տարվա…

«Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը». Արսեն Թորոսյան

«Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ մեր առաջ խնդիր ենք դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։ Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն…

Երևանում առաջին անգամ անցկացվել է կանանց ֆուտբոլի 3x3 փառատոն

Երևանում առաջին անգամ անցկացվել է կանանց ֆուտբոլի 3x3 փառատոն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ, փետրվարի 16-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ: Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք…

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները

«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 19-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կկատարի Ավանեսովի «Կանտատա I»…

«Մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է». Դավիթ Սանասարյան

«Մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է». Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլում հրապարակում եղավ, թե իբր մենք (ՊՎԾ) պետական մակարդակով բիզնես ենք խլում: Քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուստի մանրամասներ չենք կարող ներկայացնել։ Հ.Գ. Անկախ շահարկումներից` մենաշնորհների…

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի դատավորների և դատախազի թեկնածուներին

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի դատավորների և դատախազի թեկնածուներին

Փետրվարի 18-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 19 հավակնորդներ (12-ը՝ քաղաքացիական,…

«Մի օր կփլուզվի մեր շենքը». Շամլուղեցիները բաց նամակով դիմում են վարչապետին

«Մի օր կփլուզվի մեր շենքը». Շամլուղեցիները բաց նամակով դիմում են վարչապետին

Շամլուղեցիները կրկին դիմում են Նիկոլ Փաշինյանին. 3 ամիս է անցել, փլուզվող շենքի բնակիչները դեռ որոշման են սպասում: «Մի օր կփլուզվի մեր շենքը, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել»,- ահազանգում են Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ…

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «արդյունք» և «արդյունքում» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «արդյունք» և «արդյունքում» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «արդյունք» և «արդյունքում» բառերի գործածության մասին. «Ի՞նչ իմաստ ունի «արդյունք» բառը և ի՞նչ իմաստով է կիրառվում. արդյոք ունի՞ «հետևանք» («հետևանքով»), «պատճառ» («պատճառով») բառերի…

Զինված ուժերում մեկնարկել է 2019թ-ի ուսումնական տարին

Զինված ուժերում մեկնարկել է 2019թ-ի ուսումնական տարին

ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` երեկ Զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված…

«Իմ նպատակն է մեր երկիրը դարձնել գիտական կենտրոն». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

«Իմ նպատակն է մեր երկիրը դարձնել գիտական կենտրոն». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու…

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր՝ ժամը 09:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի…

Փետրվարի 19-23 սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 19-23 սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-ի գիշերը նույնքան կնվազի: Երևան քաղաքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 10, 12 շենքերը, Շոպրոնի…