Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 19-ի առավոտյան մեկնել է Հայաստան, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։

Արամ Առաջինը Հայաստանում կմնա 3 օր։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։