Շահումյանից հետո Արցախիի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում:

Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թ-ի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:

Կարոտն Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին: 1989թ-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990թ-ին նրա խումբը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը:

Կարոտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի և Հրաչ Մուրադյանի հետ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991թ-ի ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Սիմոն Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը համալրելու համար Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր: 1991թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռոշյանի ջոկատը, Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ, մեկնում է Շահումյան ու տեղիինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:

Հունիսի 13-ին ադրբեջանցիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսականհատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի դեմ մղված անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամնահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը: