Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել Է երկրաբան և կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը:

Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիական համալսարանի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ գիտնականը մահացել Է փետրվարի 18-ին քաղաքային հիվանդանոցներից մեկում:

Բրոքերը ծնվել Է 1931թ-ի նոյեմբերի 29-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Նա ավարտել Է Կոլումբիական համալսարանը և մնացել այնտեղ՝ դասավանդելու երկրաբանության և շրջակա միջավայրի ամբիոնում: Իր կյանքի ընթացքում Բրոքերը գրել Է 500-ից ավելի հոդվածներ ու 14 գիրք: Գիտնականին համարում են «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակն ու տարածողը, որը նա ավելի ուշ ինքն Էլ քննադատել Է: 1975թ-ին Բրոքերն առաջին անգամ այդ տերմինն օգտագործել Է Science գիտական հանդեսի համար իր հոդվածում՝ այդ կերպ անվանելով կլիմայի վրա մարդու ներգործության հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: