Փետրվարի 18-ին՝ ադրբեջանական ժամանակով ժամը 23:16-ի սահմաններում, Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդմանը հղումով:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ է կազմել, խորությունը՝ 20 կմ:

Ինչպես գրում է կայքը, ցնցումները չեն զգացվել: