Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միանգամայն ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որը սահմանակից է Իրանին: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ երկայնքով և սա, թերևս, իմ ամենավառ ճանապարհորդությունն է վերջին մեկ տարվա ընթացքում: Միանշանակ Հայաստանի Սյունիքի մարզը, սահմանային Արաքս գետի կիրճը կարելի է գրանցել Հայաստանի ու ամբողջ Կովկասի ամենագեղատեսիլ վայրերի ցանկում: Առանձին ու ջերմագին ողջույններ ռուս և հայ սահմանապահներին:

Անցանք նաև Հայաստանի ամենավտանգավոր ճարապարհով, ավելի մանրամասն կպատմեմ հետո»: