ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է լուրերը, որ «Աստղիկն» ամենաշատ պետպատվեր ստացած բժշկական կենտրոնն է:

«Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով, ինչի մասին նախարարը բազմիցս շեշտել է իր խոսքում։ Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները և Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Արսեն Թորոսյանը բազմիցս հայտարարել է՝ սեփական բժշկական հիմնարկ չունի. նա միայն 2011-2018թթ-ին զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը: