Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Ջելալ Ադանը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Հայտնի է, որ Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի՝ արդեն նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու պատճառով, հայտնում է Թերթ․ամ-ը:

Ընտրություններին մասնակցել կարողանալու համար Մեջլիսի խոսնակի պաշտոնը լքած Յըլդըրըմը մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելն իր լիազորությունները փոխանցել է Ադանին:

Նշվում է, որ Մեջլիսի նոր խոսնակի ընտրության ժամանակ «Ազգային շարժումը» կառաջադրի հենց Ադանի թեկնածությունը:

Ծնունդով քրդաբնակ Աղրըից 68-ամյա Ադանը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Ստամբուլից: