Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.

«Փետրվարի 26-ին, «Դիմանո» ՄՀԿ-ում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը: Մասնակից բռնցքամարտիկները կշռվել են. կայացել է նաև առաջնության վիճակահանությունը: «Դինամո» մարզահամալիրում ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով հանդիպում է ունեցել մարզիչների և առաջնությունը դատող մրցավարական անձնակազմի հետ: ՀԲՖ նախագահը մրցավարներին հորդորել է լինել էլ ավելի աչալուրջ:

Ի դեպ, այս տարի մարզիչները նաև հնարավորություն կունենան բողոքարկել մրցավարների որոշումը: Բոլոր մարտերը նկարահանվելու են, իսկ բողոքարկման դեպքում լրացուցիչ 3 մրցավարները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան դիտել մարտն ու կայացնել վերջնական որոշում: Մարտավկան կարող է բողոքարկել մենամարտի ավարտից հետո՝ 15 րոպեների ընթացքում:

Հավելենք, որ այսօր մենամարտերը կմեկնարկեն 13:00-ից»: