Արխիվ - 26 Փետրվար 2019

«Արցախում կձևավորվի քննչական կոմիտե». ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան

«Արցախում կձևավորվի քննչական կոմիտե». ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան

Փետրվարի 25-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է․ «Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք Արցախում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին…

Մարտի 8-ին Ստեփանակերտում կկազմակերպվի հումորի երեկո

Մարտի 8-ին Ստեփանակերտում կկազմակերպվի հումորի երեկո

Մարտի 8-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկազմակերպվի «Հումորի լիգա»: Այս մասին ասել է Արցախի «Հումորի լիգա»-ի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գալստյանը՝ մանրամասնելով, որ այն կազմակերպվում է «Funny MEN Production»-ի նախաձեռնությամբ…

Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում. Նա կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին

Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում. Նա կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ Արցախի պահպանողական կուսակցություն, որը կմասնակցի 2020-ի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների…

Դավիթ Տոնոյան. «Մարտի 1-ին բանակն օգտագործվել է, դա փաստ է»

Դավիթ Տոնոյան. «Մարտի 1-ին բանակն օգտագործվել է, դա փաստ է»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ զինված ուժերն օգտագործվել են: «Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալուց: Բայց որ զինված ուժերը…

Արսեն Թորոսյան․ «Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ»

Արսեն Թորոսյան․ «Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ»

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ։ ՍՄՏ Բեսթ ընկերությունը սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ,…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական…

Մարտի սկզբին Երևանում կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Մարտի սկզբին Երևանում կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Մարտի սկզբին Երևանում կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, աշխատանքները…

Եվրոպական միությունը 20-25%-ով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը

Եվրոպական միությունը 20-25%-ով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ-ն կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը 20-25%-ով: «Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ ԵՄ-ն բարձր է…

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի պլանային դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի պլանային դիտարկում կանցկացնի

Փետրվարի 27-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի…

Մահացել է Talk Talk ռոք խմբի վոկալիստ Մարկ Հոլիսը

Մահացել է Talk Talk ռոք խմբի վոկալիստ Մարկ Հոլիսը

Փետրվարի 25-ին կյանքի 65-րդ տարում մահացել է բրիտանացի երաժիշտ, 80-ականների հանրահայտ Talk Talk ռոք խմբի վոկալիստ Մարկ Հոլիսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբի բաս կիթառահար Փոլ Ուեբը: «Ցնցված ու վշտացած եմ Մարկ Հոլիսի մահվան մասին լուրերով: Երաժշտության մեջ նա հանճար էր, և ինձ համար…

Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ

Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ

Փետրվարի 25-26 ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են․ Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բարբյուսի փողոցի…

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,- գրել է նա Instagram-ի իր էջում: Զարիֆի պաշտոնանկության պատճառը…

Փետրվարի 27-28 սպասվում է ձնախառն անձրև

Փետրվարի 27-28 սպասվում է ձնախառն անձրև

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝…

Դավիթ Տոնոյան․ «Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է»

Դավիթ Տոնոյան․ «Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է․ «Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Ոչ քանակական առումով,…

Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում

Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում

Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական…

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է․ «Մեր մարզում հանք չի՛ լինելու»

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է․ «Մեր մարզում հանք չի՛ լինելու»

«Տավուշն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել, և փետրվարի 27-ին…

Մայրաքաղաքի բոլոր շենքերի մուտքերին կտեղադրվեն կոդերով փականներ

Մայրաքաղաքի բոլոր շենքերի մուտքերին կտեղադրվեն կոդերով փականներ

Մայրաքաղաքում ավարտվել է բազմաբանակարան բնակելի շենքերի մուտքերի դռների գույքագրումը: Առանց դռների մուտքերի թիվը կազմում է 324, կոդավորված փականներով՝ 3778 և առանց կոդավորված փականների՝ 8639: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ առաջարկվել է համատիրության…

Այսօր «Դիմանո» ՄՀԿ-ում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը

Այսօր «Դիմանո» ՄՀԿ-ում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «Փետրվարի 26-ին, «Դիմանո» ՄՀԿ-ում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը: Մասնակից բռնցքամարտիկները կշռվել են. կայացել է նաև առաջնության վիճակահանությունը: «Դինամո» մարզահամալիրում…

Համաձայն շրջանառվող լուրերի՝ կողոպտել են Մանվել Գրիգորյանի տղայի տունը

Համաձայն շրջանառվող լուրերի՝ կողոպտել են Մանվել Գրիգորյանի տղայի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել,…

‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկել է «Անցած ճամփա» խորագրով հանդիպումների շարքը

‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկել է «Անցած ճամփա» խորագրով հանդիպումների շարքը

2019թ. փետրվարի 23-ին ‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկել է ‹‹Անցած ճամփա›› խորագրով հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի շոկոլադի գործարանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի…

Կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցների ջրամատակարարումը

Կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 26-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան, Թամանյան, Գր․ Քոչար փողոցների, Աբովյան 36-38, Մաշտոց 39-60, Կորյուն 14-25, Տերյան 62-92,…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Խարբերդ այգեգործական տարածքի 7-30 փողոցները, Նուբարաշեն…