Մարտի 8-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկազմակերպվի «Հումորի լիգա»: Այս մասին ասել է Արցախի «Հումորի լիգա»-ի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գալստյանը՝ մանրամասնելով, որ այն կազմակերպվում է «Funny MEN Production»-ի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ: Գրում է artsakhpress.am-ը։

Նրա խոսքով՝ կմրցեն Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի համալսարանների թիմերը և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի թիմը:

«Միջոցառմանը հրավիրված են հատուկ հյուրեր՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի «Զվերապոլիս», «Հեթ-Տրիկ» և «Գոլֆ 3» թիմերը: Ցանկացողները կարող են տոմսերը ձեռք բերել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատից: Տոմսի արժեքը 2000 դրամ է, իսկ հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 097-54-45-84, 047-94-11-19 հեռախոսահամարներին»,- նշել է Տ. Գալստյանը: