Մայրաքաղաքում ավարտվել է բազմաբանակարան բնակելի շենքերի մուտքերի դռների գույքագրումը: Առանց դռների մուտքերի թիվը կազմում է 324, կոդավորված փականներով՝ 3778 և առանց կոդավորված փականների՝ 8639:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ մուտքերի դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը: