ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ զինված ուժերն օգտագործվել են:

«Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալուց: Բայց որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է», - մասնավորապես նշել է Տոնոյանը:

Նա նաև ասել է, որ քրեական գործն ավագ և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է:

«Անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»,- ասել է Տոնոյանը: