Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել:

«Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,- գրել է նա Instagram-ի իր էջում:

Զարիֆի պաշտոնանկության պատճառը չի նշվում: Իրանի IRNA պետական լրատավական գործակալությունը մեջբերել է Զարիֆի օգնական Աբբաս Մուսավիի խոսքը, որը հաստատել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունը, գրում է «Վեդոմոստին»: