Փետրվարի 25-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է․

«Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք Արցախում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին մի շարք հարցեր:

Քննչական մարմինը պետք է լինի արտագերատեսչական, որպեսզի ապահովի առավել օբյեկտիվություն և քննիչների անաչառ քննություն: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է ցանկությունն է և կամքը, որոնք էլ կան»,- մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը: Այս մասին գրում է «Արցախպրեսս»-ը։