Գործադիրը կսուբսիդավորի գյուղատնտեսական մթերքներ վերամշակողների վարկերը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում:

Մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հատուկ ծրագիր։

Վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով՝ 9%-ի փոխարեն: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1.5 մլրդ դրամ: Մարման ժամկետն առավելագույնը մեկ տարի է:

Նածագծում նշվում է, որ սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը: