Արխիվ - 28 Փետրվար 2019

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարն ազատվել է աշխատանքից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի…

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

«Հայկական ժամանակն» հայտնել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների, նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նշվում է, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանել տեղեկությունը: Մարտի 1-ի քրեական գործի…

Գյուղմթերք վերամշակողների վարկերը կսուբսիդավորվեն

Գյուղմթերք վերամշակողների վարկերը կսուբսիդավորվեն

Գործադիրը կսուբսիդավորի գյուղատնտեսական մթերքներ վերամշակողների վարկերը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում: Մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հատուկ ծրագիր։ Վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն…

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։ Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական…

Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը

Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը

Վերաքննիչ քրեական դատարանում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դեմ Դատախազության բողոքի քննության ընթացքում մեղադրողը չի պնդել վերաքննիչ բողոքը, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը…

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տեխնիկա է նվիրաբերել պետական պահպանության գլխավոր վարչությանը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տեխնիկա է նվիրաբերել պետական պահպանության գլխավոր վարչությանը

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը համաձայնել է որպես նվիրատվություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի փոխանցած համակարգիչներն ու բազմաֆունկցիոնալ տպող սարքերը: Նվիրատվող այս սարքերը հանձնվելու են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներին, քանի որ նման…

Շտապ օգնության մեքենաներ են հանձնվել քրեակատարողական ծառայությանն ու մարզային բժշկական կազմակերպություններին

Շտապ օգնության մեքենաներ են հանձնվել քրեակատարողական ծառայությանն ու մարզային բժշկական կազմակերպություններին

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն, որպես նվիրատվություն, առողջապահության նախարարությանը հանձնեց «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումներ: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ «Շտապբուժօգնություն»…

Հոլանդահայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հոլանդահայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Նիդեռլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները երթ են իրականացրել Հաագայում՝ «Հանուն Արցախում խաղաղության հաստատման» կարգախոսով, որին հաջորդել է Ադրբեջանի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիան: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, փետրվարի 27-ին անցկացված ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի իշխանություններից…

Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Հայկական ընկերությունն ընդգրկվել է տարածաշրջանային մեծ նախագծում

Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Հայկական ընկերությունն ընդգրկվել է տարածաշրջանային մեծ նախագծում

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ, WCIT 2019թ՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը համաժողովին մասնակցության նախապես արված հրավերն անձամբ է վերահաստատել Իրանի հաղորդակցության…

«Հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող միջամտություն է»․ Արսեն Թորոսյան

«Հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող միջամտություն է»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով…

Շախմատի տունը միացվելու է Հ. Գասպարյանի անվան շախմատի ու շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին

Շախմատի տունը միացվելու է Հ. Գասպարյանի անվան շախմատի ու շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին

Գործադիրը այսօր հերթական նիստին որոշում կայացրեց «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:…

Առատ ձյան պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատարների երթևեկությունը Դիլիջանի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող հատվածում

Առատ ձյան պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատարների երթևեկությունը Դիլիջանի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող հատվածում

Առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը Դիլիջան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող ճանապարհահատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

«Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական». Հայկական հեռուստատեսության հաղորդավար Կարեն Քոչարյան

«Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական». Հայկական հեռուստատեսության հաղորդավար Կարեն Քոչարյան

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական... Ախր 30 տարի քանդեցին մեր մշակույթն ու փոխանակ սկսենք փշրանքներից կրկին հավաքել այն, հիմնվելով որոշ փրկված ու սեփական…

Չինական «Գուոմինգ» ընկերությունը մոտ 100 մլն դոլար ներդրումով հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի Հայաստանում

Չինական «Գուոմինգ» ընկերությունը մոտ 100 մլն դոլար ներդրումով հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի Հայաստանում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել,…

Այսօր հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

138 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։ Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես…

Հայտնի են Ստավրոպոլում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

Հայտնի են Ստավրոպոլում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

Փետրվարի 27-ին՝ ժամը 15:36-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755…

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ

Փետրվարի 27-ից Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: «Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈւ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները…

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում․ Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում․ Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում 28-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4 սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների…

Երևանում և երեք մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և երեք մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 - Այգեստան 9փ. 13-19; 11փ. 46-143 սեփական տները և հարակից…