ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Փոխանցում է Sputnik Արմենիան։

Ավելին, պարզվում է` Ալեքսանդր Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։

«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: