«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյանի 4-րդ փողոցի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյանի 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք հատվածի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին Կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր» և «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Տոյոտա» և «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտության» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, Իսակովի «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբորատորիայի, «Արգ-Լեո-Գազ» գազալցակայանի, ինչպես նաև Արգավանդ գյուղի՝ Կենտրոնական և հարակից փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։