138 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։

Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ:

«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»,- ասել է արվեստագետը։

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդը խորին եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել»։

Մարտիրոս Սարյանի ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915թ-ի ողբերգական դեպքերը։

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972թ-ի մայիսի 5-ին Երևանում 92 տարեկան հասակում։ Նրա աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում: