ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2019թ-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է՝ հավելելով, որ «բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի»։

«Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Հիմա մենք դա կանենք բյուջեով նախատեսված մեր միջոցների խնայողությունների հաշվին»։

Նա նաև նշել է, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու, վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով բարձրանալու է: