Կառավարության այսօրվա նիստին գործադիրը համաձայնել է որպես նվիրատվություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի փոխանցած համակարգիչներն ու բազմաֆունկցիոնալ տպող սարքերը:

Նվիրատվող այս սարքերը հանձնվելու են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներին, քանի որ նման ցանկություն հայտնել է բանկը՝ դիմելով ոստիկանությանը:

Բանկը ոստիկանությանը հանձնելու է 20 համակարգիչ, 25 բազմաֆունկցիոնալ տպող սարք՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով: