Ավագ դպրոցների ֆինանսավորումը կավելանա 985 միլիոն դրամով
Ավագ դպրոցների ֆիանանսավորումը կավելանա 985 միլիոն դրամով:
Այսպիսի որոշումը ընդունվեց կառավարության նիստին՝ կրթության և գիտության նախարարության առաջարկով:
Այժմ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է՝ ըստ աշակերտների թվի: Ֆինանսների և կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով հաստատվում է ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները:
Նախորդ տարիներին ֆինանսավորման բանաձևի գործակիցները սահմանելիս հաշվի է առնվել նաև այն, որ, առանձին գործող ավագ դպրոցի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր (ըստ տարբերակված հոսքերի), և առանձին գործող ավագ դպրոցների համար սահմանվել է լրացուցիչ գործակից (1.6463):
Սակայն 2018թ-ին նշված գործակիցը հանվեց, ինչը բերեց ավագ դպրոցների թերֆինանսավորմանը և որպես հետևանք, 2018թ-ի ընթացքում իրականացվեին վերաբաշխումներ և ավելացվեց ավագ դպրոցների ֆինանսավորումը:
Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է ավագ դպրոցների ֆինանսավորումը ավելացնել 985 միլիոն դրամով: