Ավագ դպրոցների ֆիանանսավորումը կավելանա 985 միլիոն դրամով:

Այսպիսի որոշումը ընդունվեց կառավարության նիստին՝ կրթության և գիտության նախարարության առաջարկով:

Այժմ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է՝ ըստ աշակերտների թվի: Ֆինանսների և կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով հաստատվում է ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները:

Նախորդ տարիներին ֆինանսավորման բանաձևի գործակիցները սահմանելիս հաշվի է առնվել նաև այն, որ, առանձին գործող ավագ դպրոցի ուսում­նական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր (ըստ տարբե­րակ­ված հոսքերի), և առանձին գործող ավագ դպրոցների համար սահմանվել է լրացուցիչ գործակից (1.6463):

Սակայն 2018թ-ին նշված գործակիցը հանվեց, ինչը բերեց ավագ դպրոցների թերֆինանսավորմանը և որպես հետևանք, 2018թ-ի ընթացքում իրականացվեին վերաբաշխումներ և ավելացվեց ավագ դպրոցների ֆինանսավորումը:

Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է ավագ դպրոցների ֆինանսավորումը ավելացնել 985 միլիոն դրամով: