Միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Սահմանապահները հայտնաբերել են Իրանից մոտեցող զինված մարդկանց, որոնք «չենթարկվելով ադրբեջանցի սահմանապահների պահանջներին ու նախազգուշական կրակոցներին», կրակ են բացել: Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են, հայտնում է Haqqin.az-ը: