Մարտի 12-ին սպանված գյումրեցի զինվորներ Համլետ Հրաչի Ավագյանն ու Կարեն Արտակի Կարապետյանը ֆուտբոլիստներ են եղել։ Այս մասին հայտնում է Գյումրիի «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը՝ ցավակցական ուղերձ հղելով։

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է Համլետ Հրաչի Ավագյանի և Կարեն Արտակի Կարապետյանի ընտանիքիներին, մտերիմներին և ընկերներին․

Երկու զինվորներն էլ հանդիսանում էին մեր սաները և մեր ընտանիքի անդամները… Հանգչեք խաղաղությամբ, քաջ զինվորներ...»։