Արխիվ - 15 Մարտ 2019

Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում

Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից 12 աշխատող արդեն իսկ աշխատանք է գտել Կասկադի մի շարք սրճարաններում։ «Սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր…

ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով Գերմանիա կմեկնի

ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով Գերմանիա կմեկնի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21 պաշտոնական այցով կլինի Գերմանիայում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար…

Երևանում նոր աղբամաններ կտեղադրվեն

Երևանում նոր աղբամաններ կտեղադրվեն

«Սանիթեք» ընկերությունը ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ, որոնք Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությամբ շուտով կտեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում, այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ Նշվում է նաև, որ ընկերությունը մեծածավալ վնասներ է կրում` աղբամանները շարունակում են…

Կենտրոնի թաղապետ. «Կենտրոնում «կարմիր գծերի» վարձավճարը կթանկանա»

Կենտրոնի թաղապետ. «Կենտրոնում «կարմիր գծերի» վարձավճարը կթանկանա»

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը «Ազատության» եթերում: Մնացականյանն ասել է, որ Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, այլ քաղաքացիների, հետիոտների համար է: Թաղապետը, սակայն, այդ նորամուծության ժամկետները չի…

Օղակաձև զբոսայգին գույքագրում են

Օղակաձև զբոսայգին գույքագրում են

Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի վերաբերյալ հստակություն մտցվի»,- ասել…

Նարեկ Մալյանի վրա հարձակման գործով «Ռեստարտի» 2 անդամի առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել

Նարեկ Մալյանի վրա հարձակման գործով «Ռեստարտի» 2 անդամի առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել

Ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ…

Անցկացվել է երթ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի սրճարանների ապամոնտաժման գործողությունների

Անցկացվել է երթ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի սրճարանների ապամոնտաժման գործողությունների

«Անկախ կամավորականների ակումբը» մարտի 15-ին երթ է անցկացնում ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների: Հիշեցնենք, որ արդեն 2 օր է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որոնք ուղեկցվում…

Ամեն նոր երեխայի ծննդյան դեպքում երիտասարդ ընտանիքի հիփոթեքի բեռը կնվազի 0․5%-ով

Ամեն նոր երեխայի ծննդյան դեպքում երիտասարդ ընտանիքի հիփոթեքի բեռը կնվազի 0․5%-ով

Երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար՝ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0․5%-ով: Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում սպասվում…

«Վան Համբարձումյանը, որին որոշ լրատվականներ հրավիրում են ասուլիսների, ով «փայլուն մտքեր» է արտահայտում ռազմի գործից, չունի ոչ մի առնչություն զինվորական գործի հետ»․ Արծրուն Հովհաննիսյան

«Վան Համբարձումյանը, որին որոշ լրատվականներ հրավիրում են ասուլիսների, ով «փայլուն մտքեր» է արտահայտում ռազմի գործից, չունի ոչ մի առնչություն զինվորական գործի հետ»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վան Համբարձումյան (Van Hambarzumyan) անունը կրող անձը, որին որոշ լրատվականներ սիրով հրավիրում են ասուլիսների, ով «փայլուն մտքեր» է արտահայտում ռազմի գործից, չունի ոչ ռազմական կրթություն,…

«Պարոն Մարության, վերականգնեք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները»․ Գագիկ Սուրենյան

«Պարոն Մարության, վերականգնեք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները»․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարոն Մարության, վերակնագնեք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները, վստահ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակում Երևանում դիտվող անոմալ շոգերը և օդի բարձր աղտոտվածության մակարդակը…

Լուսնի օգտագործումը ՀՀ պետական առաջնահերթ շահ կարող է հռչակվել

Լուսնի օգտագործումը ՀՀ պետական առաջնահերթ շահ կարող է հռչակվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ նախագիծ։ Նշվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի…

Ահաբեկչություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում

Ահաբեկչություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում

Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել 2 մզկիթի վրա ուրբաթօրյա նամազի ժամանակ: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել 4 կասկածյալի, որոնց թվում մեկ կին կա: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է 40 զոհվածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Առնվազն 48 տուժած կա հիվանդանոցներում…

«Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունները հանդիպում են նույն դիմադրության». Պետրոս Ղազարյան

«Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունները հանդիպում են նույն դիմադրության». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունները հանդիպում են նույն դիմադրության, ինչ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը։ Իմ կարծիքով թե՛ Օպերայի տարածքը, թե՛ Օղակաձև զբոսայգին, թե՛ Հրազդանի ձորը պետք է ապառեստորանացվեն։ Միայն՝…

«Քաղաքացու որոշում» կուսակցություն․ «Մենք բարձր ենք գնահատում փոխանակման կետերի աշխատակիցների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը»

«Քաղաքացու որոշում» կուսակցություն․ «Մենք բարձր ենք գնահատում փոխանակման կետերի աշխատակիցների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Երեկ` 13.03.2019թ․, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական…

«Վատառողջ երեխաները և զինվորականները մեր երկրի զգայական գերառաջնային հարցերն են և հենց այդ հարցերը պետք է լուծվեն առաջնահերթ»․ Հայկ Բաբայան

«Վատառողջ երեխաները և զինվորականները մեր երկրի զգայական գերառաջնային հարցերն են և հենց այդ հարցերը պետք է լուծվեն առաջնահերթ»․ Հայկ Բաբայան

«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Աննա Հակոբյանը վերջերս եթերում հայտարարեց․ - Համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխատել, որ չունենք գումար օրինակ…

«Որ լինի սեփականության իրավունքի խախտում, պետք է լինի սեփականության իրավունք». Հ. Կուբատյանը՝ Ավ. Իշխանյանին

«Որ լինի սեփականության իրավունքի խախտում, պետք է լինի սեփականության իրավունք». Հ. Կուբատյանը՝ Ավ. Իշխանյանին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Если у вас нет собаки, её не отравит сосед․ Սա սեփականության իրավունքի խախտում է, ասում է Ավետիք Իշխանյանը։ «Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը սեփականության իրավունքի խախտում…

Հայկ Մարությանն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված կնոջը

Հայկ Մարությանն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված կնոջը

Ուշ երեկոյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է ժամեր առաջ Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի հրմշտոցների արդյունքում տուժած կնոջը: Վերջինս հիվանդանոցում է, նրա վիճակը լավանում է: Ինչպես հայտնել էինք, վիրավորների թվում կան նաև ոստիկաններ, նրանցից մեկը ձախ կողերի շրջանում…

Ցուցարարին հարվածած ոստիկանը կազատվի աշխատանքից

Ցուցարարին հարվածած ոստիկանը կազատվի աշխատանքից

ՀՀ Ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել․ «Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ…

Մահացած երկու զինվորները ֆուտբոլիստներ են եղել

Մահացած երկու զինվորները ֆուտբոլիստներ են եղել

Մարտի 12-ին սպանված գյումրեցի զինվորներ Համլետ Հրաչի Ավագյանն ու Կարեն Արտակի Կարապետյանը ֆուտբոլիստներ են եղել։ Այս մասին հայտնում է Գյումրիի «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը՝ ցավակցական ուղերձ հղելով։ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է Համլետ…

Մոսկվայում սպանել են հայ գործարարի

Մոսկվայում սպանել են հայ գործարարի

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է հայ գործարար՝ 35-ամյա Գևորգ Թումանյանը: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Ի դեպ, Թումանյանը նոր էր կնոջ հետ տեղափոխվել այդ շենք՝ մշտական բնակության: Երբ սպանվածը մոտեցել է մուտքին, մարդասպանը…

Հրանուշ Խառատյանը շնորհակալություն է հայտնել Մաշտոցի պուրակի ապամոնտաժողներին

Հրանուշ Խառատյանը շնորհակալություն է հայտնել Մաշտոցի պուրակի ապամոնտաժողներին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն Մաշտոցի պուրակի ապամոնտաժողներին: Պատկերացնում եմ, թե հիմա որքան ուրախ են Մաշտոցի պուրակում բուտիկներ կառուցելու մտադրություն ունեցածերը, որոնց ապագա բուտիկների երկաթյա կարկասը ապամոնտաժելու փորձեր անող խմբի դեմ ամսից…

Մարտի 17-18 սպասվում են տեղումներ

Մարտի 17-18 սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում մարտի 15-ի…

Մի քանի ժամով կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը

Մի քանի ժամով կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին ժամը 09։30-18։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի` ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ…