«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Աննա Հակոբյանը վերջերս եթերում հայտարարեց․

- Համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք։

Սա ազդակ էր, ենթատեքստերով հարուստ և խտացված կոչ խորաթափանց մեծահարուստներին, լրագրողներին, քաղաքացիական, հասարարական ակտիվիստներին և գործիչներին, հատկապես հայրենասիրությունը քելեխային կենացների ժամանակ սեղանակիցներին բացատրող զանգվածներին։ Ինքս էլ լինելով հանրապետության ամենաակտիվ հասարարական նախաձեռնություններից մեկի հիմնադիրը, կոչ եմ անում տարբերել գերառաջնայինը կարևորից և կարևորը երկրորդականից։

Հայաստանում չկա մի ոլորտ, որը խնդիրներ չունենա, չկա մի ոլորտ, որը վերափոխման կարիք չունենա, բայց սա ես ասել եմ երեկ, ասում եմ այսօր և նույնը ասելու եմ վաղը, որ վատառողջ երեխաները և զինվորականները մեր երկրի զգայական գերառաջնային հարցերն են և հենց այդ հարցերը պետք է լուծվեն առաջնահերթ։ Ոչ կինոն, որը մենք փորձում ենք վերածնել, ոչ թատրոնը, ոչ գրականությունը, ոչ ճարտարապետությունը, ոչ մաշված դաշնամուրը և ոչ էլ ներքաղաքական ինտրիգները կոպեկի արժեք չունեն, եթե երկրում դեռ կան բազմաթիվ վատառողջ երեխաներ և զինվորականներ։

Կոչ եմ անում հնարավորության դեպքում խոշոր բարեգործությունների ժամանակ առաջնահերթ աջակցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, այնուհետև մյուս հիմնադրամներին, ՀԿ-ներին և նախաձեռնվող ծրագրերին։ Սահմանապահ զինվորականները սահմանին պահպանում են մեզ, որ մենք էլ պահպանենք այն ինչը ներկայացնում և ներկայացնելու է մեր երկիրը։ Իսկ երեխաներին փրկելով և պահպանելով պահպանում ենք Աստծո գոյությունը երկրի վրա։ Նրանք են գերառաջնայինը, մնացածը շատ կարևոր են, կարևոր կամ էլ երկրորդական։ Իսկ մեր նախաձեռնությունը համբերատար և կառուցողական շարունակելու է իր պայքարը հանուն Հայֆիլմի, հայ կինոյի և Հայաստանի Հանրապետության»։