Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից 12 աշխատող արդեն իսկ աշխատանք է գտել Կասկադի մի շարք սրճարաններում։
«Սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց կան դրա համար հատուկ գոտիներ, օրինակ՝ Կասկադը, Սարյանը: Մենք դիտարկում ենք հնարավոր նոր գոտիներ Երևանում», - ասել է թաղապետը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում