«Անկախ կամավորականների ակումբը» մարտի 15-ին երթ է անցկացնում ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների:

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որոնք ուղեկցվում են աշխատակիցների բողոքի ցույցերով, նաև որոշ միջադեպ եր են եղել ոստիկանների հետ: Մարտի 15-ի առավոտյան ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

Երթը մեկնարկել է ժամը 14:00-ին հրապարակի թանգարանի մուտքի դիմացից: 14:30-ին շարժվել են դեպի Օպերա, Հյուսիսային պողոտայով: Երթի մասնակիցները Օպերայի տարածքում ցույց են տվել իրենց աջակցությունը կենտրոն համայնքի թաղապետ պարոն. Մնացականյանին։ Այս մասին ասվել է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կազմակերպիչները նշել են, որ երթը և աջակցությունը խաղաղ բնույթ է կրում, ուստի խնդրում են «սադրանքների չենթարկվել, չհայհոյել և հայհոյանքներին չպատասխանել»՝ հույս հայտնելով, որք նման դեպքեր չեն լինի: