Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը «Ազատության» եթերում:

Մնացականյանն ասել է, որ Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, այլ քաղաքացիների, հետիոտների համար է: Թաղապետը, սակայն, այդ նորամուծության ժամկետները չի նշել:

«Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա»,- հավելել է նա։

Անդրադառնալով վճարներին՝ Մնացականյանն ասել է, որ հիմա օրական 35 դրամ են վճարում, մինչդեռ, Մոսկվայում, օրինակ, վարձը մոտ 25-30 դոլար է:

«Հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը», - հավելել է Մնացականյանը: