ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վան Համբարձումյան (Van Hambarzumyan) անունը կրող անձը, որին որոշ լրատվականներ սիրով հրավիրում են ասուլիսների, ով «փայլուն մտքեր» է արտահայտում ռազմի գործից, չունի ոչ ռազմական կրթություն, ոչ որևէ այլ նման առնչություն զինվորական գործին: 2012թ. ավարտել է Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը: Նա ընդամենը մի կարճ ժամանակով, մեկ տարվանից պակաս, ԳՇ ենթակայության զորամասերից մեկում եղել է վարորդ-բանվոր: Եթե փորձի հիմնավորել, որ դա ուղղակի քողարկող պաշտոն էր, իսկ ինքը «Հայոց փրկության գաղտնի նախագծեր» էր իրականացնում, ապա այլ փաստեր կհրապարակեմ:

Հարգելի լրատվականներ մի էժանացրեք իմ կյանքի գործը, որտեղ տասնյակ հազարավոր նվիրյալներ երկու-երեք բարձրագույն կրթություն են ստացել, որտեղ մարդիկ տարիներով խրամատներում են ծառայում, իրենց ամեն օր վտանգի են ենթարկվում:

Կարծում եմ Կինոյի և Թատրոնի ոլորտը ևս չափազանց կարևոր է և այնտեղ էլ անելիքներ կան»: