Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան:

Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: