Արխիվ - 04 Ապրիլ 2019
Քաղաքացիներից գումար են պահանջել նպաստ նշանակելու դիմաց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Նախարարությունից հայտնում են, որ իրենց գերատեսչությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական…
Ավտոբուս արտադրող գերմանակ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտի բարեփոխմամբ
Գերմանական MAN Truck & Bus AG ընկերությունը ցանկություն է հայտնել մասնակցել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին։ Ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել…
Ապրիլի 4-ի երեկոյան Բունդեսթագը կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ապրիլի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:50-ին, Բունդեսթագը կվավերացնի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնել է Բունդեսթագի պաշտոնական կայքէջը: Ապրիլի 3-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության էր արժանացրել…
Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագիր
Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիր։ Գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ եթե ծրագիրն իրականացվի, և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողը կատարի համալիր միջոցառումներ, ցեցի…
ԱԳՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Մնացականյան-Մամեդյարով հանդիպում անցկացնել
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է։ Իսկ ամսաթիվը մենք…
Մանվել Գրիգորյանի փաստաբան. «Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա»
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։ «Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված…
Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին: Քննչական կոմիտեից հայտնում…
Արթուր Վանեցյանը՝ իր մոր աշխատանքից ազատման մասին․ «Կառավարության պաշտոնական կայքում պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն»
Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտա Ազարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշմանը, հայտնել է․ «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում և պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն»: Արթուր…
Կառավարությունը մերժել է ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկությունը
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկությանը։ Մշակույթի նախարարությունը կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշել է, որ նպատակահարմար չէ օրենքով ընդունել ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ…
Վարչապետը հանձնարարել է պատժել սեղմված բնական գազի գնի բարձրացման մանիպուլյացիա անող տնտեսվարողներին
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկվանից սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ սեղմված բնական գազի սակագինը բարձրացել է։ Պարզաբանումներ ստանալու նպատակով վարչապետն այսօր կառավարություն էր հրավիրել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար…
78 միլիոն դրամ կհատկացվի «Մատենադարան»-ի հարկային պարտավորությունների մարման նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է 78 միլիոն դրամ տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին՝ հարկային պարտավորությունները մարելու նպատակով։ Գումարը հիմնադրամին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Վերջինս կմարի ավելացված…
Ցրտահարություն չի սպասվում
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ կատակով ավելացնելով. «Թու-թու-թու»: Նախարարը նշել է, որ մայիս-ապրիլին տեղումների քանակը ավելի է լինելու,…
Էլմար Մամեդյարով. «Մնացականյանի հետ նոր հանդիպման օրը համաձայնեցված է»
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, Ադրբեջան-Եվրոպա գործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցված է: «Շատ շուտով նոր երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ:…
Կյանքից հեռացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան
88 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան: Այդ մասին «Նովայա գազետային» հայտնել է ռեժիսորի ընտանիքը: Դանելիան փետրվարին հոսպիտալացվել էր թոքաբորբով: Նա վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկները նրան ժամանակավոր կոմայի մեջ էին մտցրել շնչառությունը կայունացնելու համար: Վրացական…
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատի է տվել «Լիդիան Արմենիային»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, հայտնել է Ecolur-ը: ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիային» հրապարակայնորեն հերքելու 2018թ-ի հուլիսի 26-ին…
Պետգույքն օգտագործվել է մասնավոր անձանց կողմից. 226.5 մլն դրամի վնաս է հասցվել
ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության…
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: ՔԿ-ից…
Հայաստանի 4 մարզերում կան ականային վտանգ պարունակող տարածքներ
2005թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական…
Ազգային Ժողովի վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԺ տեղեկատվական և վերլուծության վարչության պետ Գոհար Մելոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի՜ ընկերներ. Երեկ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության…
Տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին ժամը 09:40 մեկնող Երևան-Գյումրի էլեկտրագնացքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքը: Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 և 17:10 ու 17:15-ին՝…
Ադրբեջանի ոստիկանությունը զգուշացրել է ադրբեջանցի ակտիվիստին, որ չեն կարող պաշտպանել նրան Ալիևի կողմնակիցներից
Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր քաղաքային վարչություն «պրոֆիլակտիկ զրույցի համար»: Նշենք, որ 2016թ-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: Դրանից առաջ նրանք հակակառավարական…
Մհեր Սեդրակյանի ընտանիքը ապօրինի սեփականաշնորհել է Էրեբունու զբոսայգին․ Հարուցվել է քրեական գործ
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքներ են վաճառել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին. դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:…
Պետությունը կծածկի «խելացի» անասնագոմ կառուցողների ծախսի 50%-ը
«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար պետական աջակցություն կտրվի: Փոխհատուցման գումարը գյուղատնտեսության նախարարությունը փոխանցում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով. առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման…
Ֆելիքս Ցոլակյան. «Այս տարի ջրառը Սևանի փոխարեն Արփայից կարվի»
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել է, որ 2019թ-ին ջրառը Սևանալճի փոխարեն Արփա գետից կիրականացվի: «Սևանա լիճն այսօրվա դրությամբ 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել…
«Սասնա ծռերը» ավտոերթով Արցախ են մեկնելու
«Սասնա ծռեր» կուսակցության անդամներն ավտոերթով Արցախ կմեկնեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում…
Նպաստներն ուշացել են մոտ 7000 պետաշխատողի պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից պարզաբանում է պահանջել նպաստների ուշացումների հարցով: Բաթոյանը նշել է, որ ուշացումը պայմանավորված է մի քանի գերատեսչությունում տեխնիկական ընթացակարգերով: Նա նշել է, որ այս պահի դրությամբ…
Մեհրիբան Ալիևա. «Ղարաբաղում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»
Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորականների ու սպաների հետ անպայման վերադարձնելու են Ղարաբաղը»: «Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի…
Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել Ադրբեջանի կանանց միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Նա ասել է, որ «Կանայք հանուն խաղաղության»…
Վազգեն Մանուկյանը կվերանշանակվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում
ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում է ընդգրկված Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու հարցը: «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում…
Հարկային նոր օրենսգիրքն Ազգային Ժողովը կքննարկի ապրիլի 8-ի արտահերթ նիստում
Ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում: Արտահերթի օրակարգում է ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկումը:…
Էրեբունի վարչական շրջանում զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:…
Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը
Փետրվարի 5-ին կառավարությունը հայտարարել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կվաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն: 100 հազար դրամը, ըստ կառավարության, կսուբսիդավորի պետությունը։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախկին գինը՝ 160 հազար դրամը, սարքի գրեթե ինքնարժեքն էր։ «Հետք»-ը պարզել է, սակայն, որ նոր մոդելի…
Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտներում
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա: Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության և Տեխնոլոգիայի նախարարությունում,…
ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծ են ներկայացրել
Միացյալ Նահանգների Սենատի դեմոկրատ և հանրապետական անդամները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ են ներկայացրել՝ հայտարարելով, թե նման կերպ նպատակ ունեն կանխել Կրեմլի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու հնարավոր փորձերը: «Զսպող գործողություն» անվանումը ստացած…
Հայտարարվել է մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության…
Ազգային Ժողովում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ…
Այս տարվա մեջ առաջին անգամ Սևանա լիճ ջրբացթողում է կատարվել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարին ուղեկցել են…
Արևմտյան Հայաստանում երբեմնի ծպտյալ հայ երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանը գալիս է Հայաստան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված և ամբողջ հայրենիքը ոտքի տակ տված հայ երգիչը Հայաստան է գալիս: 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք երբեմնի ծպտյալ, հետո արդեն իր ազգային ինքնության մասին բացահայտ…
«Ադրբեջանցիները զոհերին թողնում էին դաշտում, որ շնագայլերը հոշոտեն, հետքերը կորչեն». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․ «Ապրիլյան քառօրյայի 3-րդ օրը Մատաղիսից ու Թալիշից շարունակվում էր բնակիչների հոսքը դեպի Մարտակերտ ու Ստեփանակերտ: Մենք գնում էինք Թալիշ, իսկ դիմացից բեռնատարներով գալիս էին…
Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին:
«Թշնամու ուղիղ նշանառության տակ 7 կանայք այ էսպիսի հոյակապ գործ են անում». Հայկ Ծաղկյան
Սահմանամերձ Այգեձոր գյուղի ուսուցիչ Հայկ Ծաղկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չինարիում՝ թշնամու ուղիղ նշանառության տակ, 7 կանայք այ էսպիսի հոյակապ գործ են անում ու մոտակա ջերմոցների համար սածիլներ ապահովում»։
Քրեակատարողական ծառայություն․ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018թ-ի հաշվետվությանը և այն ներկայացնելով ոչ անմիջական տեքստով, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին…
Ջերմաստիճանն ապրիլի 4-5 կբարձրանա 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8 սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը…
Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-14:00 - Նոր-Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ․ 2, 4 շենքերը, Ա․ Հովհաննիսյան…
Ամենա