«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքը: Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 և 17:10 ու 17:15-ին՝ Երևանից, աշխատելու են առանց փոփոխությունների:

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների ապրիլի 6-7-ի չվացուցակը: