ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում է ընդգրկված Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու հարցը:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին», - մասնավորապես նշված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է եղել 2009 թվականի մարտից: