«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, հայտնել է Ecolur-ը:

ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիային» հրապարակայնորեն հերքելու 2018թ-ի հուլիսի 26-ին ընկերության ֆեյսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված «իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները»:

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, ներկայում հայցը գտնվում է դատաքննության փուլում:

Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել: Հերթական նիստը նշանակված է ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին: