Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է 78 միլիոն դրամ տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին՝ հարկային պարտավորությունները մարելու նպատակով։

Գումարը հիմնադրամին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Վերջինս կմարի ավե­լացված արժեքի հար­կի գծով առաջացած հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նը։

Գործադիրի՝ գումարի հատկացման այս որոշումը ներկայացրել էր կրթության և գիտության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ ԱԱՀ-ի գծով հարկային պար­տա­վո­րու­թ­յու­նները այդ կազմակերպության մոտ ի հայտ են եկել Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կատարած ստուգման արդյունքներով: