Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Լիլիա Շուշանյանը նախկինում աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ լինելով «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավարը: 2018 հունվարից աշխատում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում: