Արխիվ - 09 Ապրիլ 2019

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ապրիլի 10-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայութան հաղոդմամբ՝ Արցախի պաշտպանության…

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ…

ՊԵԿ․ «Առինջ մոլ»-ում իրականացվել է հարկերը չվճարելու հատկանիշներով խուզարկություն

ՊԵԿ․ «Առինջ մոլ»-ում իրականացվել է հարկերը չվճարելու հատկանիշներով խուզարկություն

Այսօր ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվել…

Պետական եկամուտների կոմիտեն «Առինջ մոլում» ստուգումներ է իրականացրել

Պետական եկամուտների կոմիտեն «Առինջ մոլում» ստուգումներ է իրականացրել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը մանրամասներ չի հայտնել վերոնշյալ գործի հետ կապված: ArmDaily…

«Եվրոֆուտբոլի» տնօրենը 1 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը

«Եվրոֆուտբոլի» տնօրենը 1 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում քրեական գործով ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար. պատճառվել է 1 մլրդ դրամի վնաս: ՊԵԿ-ի փոխանցմամբ, Ս.Ա.-ն մեղադրվում…

Օտարեկրյա ներդրումները կրկնապատկվել են

Օտարեկրյա ներդրումները կրկնապատկվել են

Օտարերկրյա ներդրումները 2018թ-ի հունվար-դեկտեմբերին 2017թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելի քան կրկնապատկվել են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումները կազմել են $811.2 մլն, մինչդեռ 2017թ-ին այդ թիվը եղել է $400.3 մլն: Օտարեկրյա…

Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է Անդրիաս Ղուկասյանի գործով

Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է Անդրիաս Ղուկասյանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կայացել է «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Վկայի կարգավիճակով հարցաքննվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով այս գործով…

Մայիսի 1-ից սեղմված գազը խմ-ի փոխարեն կգ-ով կվաճառվի

Մայիսի 1-ից սեղմված գազը խմ-ի փոխարեն կգ-ով կվաճառվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է գազի վաճառքի կարգը վերանայելու վերաբերյալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն դրա, մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վարորդներին կվաճառվի ոչ թե խմ-ով, այլ կգ-ով։ Հիշեցնենք, որ Ֆինանսների փոխնախարար…

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի

Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի: Նա արդեն հանձնարարական է տվել: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-ասվում…

Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար

Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար

Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ Լիլիա Շուշանյանը նախկինում աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ լինելով «Հանքարդյունաբերության…

Մայիսի 9-ին Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը

Մայիսի 9-ին Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ»…

Ապրիլի վերջին շաբաթ օրը պաշտոնապես կնշվի որպես Քաղաքացու օր

Ապրիլի վերջին շաբաթ օրը պաշտոնապես կնշվի որպես Քաղաքացու օր

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Ազգային ժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ` 3 և ձեռնպահ 6-ը։

Արամ Մանուկյանի տունը քանդելու փաստով քրգործ է հարուցվել

Արամ Մանուկյանի տունը քանդելու փաստով քրգործ է հարուցվել

Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները: Գլխավոր դատախազությունից հայտնում…

Փաշինյան․ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ»

Փաշինյան․ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ»

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի:…

Նիկոլ Փաշինյանը՝ «Սպայկայի» շուրջ իրավիճակի մասին. «Թող հանգիստ նստեն տեղները»

Նիկոլ Փաշինյանը՝ «Սպայկայի» շուրջ իրավիճակի մասին. «Թող հանգիստ նստեն տեղները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ահազանգել են, որ ընկերության հետ կապված կան լրջագույն խնդիրներ: Նա նշել է,որ եթե «Սպայկան»…

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: «Ես որոշել եմ հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է Տոկաևը տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ղազախստանի նախագահի պաշտոնական…

IDeA-ն առողջապահական հարթակ է ստեղծում

IDeA-ն առողջապահական հարթակ է ստեղծում

IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս: IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է 5 աշխարհագրական գոտի՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի…

Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի նորոգմանը 146 մլն դրամ է հատկացվելու

Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի նորոգմանը 146 մլն դրամ է հատկացվելու

Երևանի քաղաքապետարանի բյուջեից 146 միլիոն դրամ կհատկացվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նշվում է, որ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման…

Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Բաթումիում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց 59 կգ քաշային կարգում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը։ Նա պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ՝ բարձրացնելով 96 կգ-անոց ծանրաձող: Իզաբելլա Յայլյանը երկամարտում գրավեց 5-րդ տեղը՝ 207 կգ արդյունքով:

Հայաստանում կիրականացվի միջազգային թատերական նախագիծ

Հայաստանում կիրականացվի միջազգային թատերական նախագիծ

Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է միջազգային թատերական նախագիծ, որի նպատակն է մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրների (մասնակցում են ԵՄ 8 երկրների դերասաններ) և հայ դերասանների: Թատերական գործիչների միությունից…

Թուրք վերլուծաբան. «Ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը»

Թուրք վերլուծաբան. «Ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը»

Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։ Պաշտոնական Վաշինգտոնը դեմ է ռուս-թուրքական այդ գործարքին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել…

Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի

Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մուտքն ամսվա վերջին շաբաթ օրն անվճար կլինի: Ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը։ Մատենադարանի կայքում նշված է, որ 2019 թվականի հունվարի 1-ից գործում է հետևյալ գնացուցակը՝ ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ, աշակերտների համար 200 դրամ,…

Ապրիլի 6-8 «Հայաստանում խուսափելի կուրության արագ գնահատում» թեմայով եռօրյա դասընթաց կանցկացվի

Ապրիլի 6-8 «Հայաստանում խուսափելի կուրության արագ գնահատում» թեմայով եռօրյա դասընթաց կանցկացվի

Ապրիլի 6-ից 8-ը Երևանում (Հայաստանի ամերիկյան համալսարան) և Սևանում (Սևանի Լայոնս մարզային ակնաբուժական կենտրոն) տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին (ԱԾՀԶԿ) կից Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման…

«Մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվանալու է». Վանեցյանի խորհրդական

«Մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվանալու է». Վանեցյանի խորհրդական

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասի արագ ասեմ, քանի չեմ մոռացել. Ուրեմն հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ օրերը տաքանալու հետ մեկտեղ մեկնարկում են Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման…

Արսեն Թորոսյան․ «Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղը» (տեսանյութ)

Արսեն Թորոսյան․ «Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղը» (տեսանյութ)

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա…

Այսօր սպասվում է տաք և արևոտ օր

Այսօր սպասվում է տաք և արևոտ օր

Հանրապետության տարածքում ապրիլի 9-13 հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում ապրիլի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև…

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 9-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի, Մազմանյան 5, 5/1, 5/9, Բաշինջաղյան 188, 192, 196, 198, Բաշինջաղյան 2 նրբ. 6, 8, 10,…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 - Խորենացի փ. 47 շենքի 1-5 մուտքերը, Տիգրան Մեծ պող. 29 շենքը…