Սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը:

Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: